Խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին. «Մել» ֆիլմի ռեժիսորը` քննադատությունների մասին

«Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում:

«Մել» ֆիլմը, որը պատմում է սեռափոխած մարզիկի կյանքի մասին, տարբեր շահարկումների առիթ է դարձել: Հնչող քննադատություններին, որ ֆիլմը սեռական փոքրամասնության ներկայացուցչի կյանքի քարոզ է, ֆիլմի ռեժիսոր և նաև սցենարի հեղինակ Իննա Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարճ պատասխան տվեց.

«Ֆիլմը դեռ նկարահանումների փուլում է։ Որպես ռեժիսոր` խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին: Ֆիլմը բացառապես մարդկային պատմություն է։ Ֆիլմի հիմքում ընկած է անհատի՝ երջանիկ և հասկացված լինելու համար պայքարը»,- ասաց Իննա Սահակյանը:

Իննա Սահակյանը այլ հարցերի պատասխանել չցանկացավ:

Ֆիլմի ավարտը նախատեսված է 2019թ. վերջին:

Այս թեմայով
am