‹‹Այս ծավալի ներդրումային ծրագրեր Վանաձորում դեռ չէր իրականցվել››. Քրիստ Մարուքյան

Այս տարի հոկտեմբերի 26-ին է նշվելու Վանաձոր քաղաքի տոնը: Քաղաքում տեղի ունեցած բարեփոխումների, սպասվող միջոցառումների և այլ թեմաների մասին MegaNews.am-ը զրուցեց Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի հետ.

-Պարոն Մարուքյան, ինչպե՞ս է նախատեսվում նշել քաղաքի տոնը:

-Վանաձորում  լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել և հիմա էլ շարունակվում են: Տոնին հիմնականում ներկայացվելու են արված աշխատանքները, բացի դրանցից տեղի է ունենալու նաև Զորավար Անդրանիկի արձանի բացման արարողությունը: Ամբողջ օրը քաղաքը կլինի տոնական տրամադրության մեջ՝ երգ ու պարի ուղեկցությամբ:

-Այս տարին՝ համեմատած մյուս տարիների, ինչո՞վ է առանձնանալու:

-Այս ծավալի ներդրումային ծրագրեր Վանաձորում դեռ չէր իրականցվել:  Սա աննախադեպ էր, այդ իսկ պատճառով այս տարի ներակայցնելու ավելի շատ բաներ կան:

-Ի՞նչ կմաղթեք վանաձորցիներին տոնի առթիվ:

-Կցանկանամ, որ Վանաձորն էլ ավելի զարգանա, նվազի արտագաղթի թիվը, ստեղծվեն աշխատատեղեր, իսկ վանաձորցիները, թող միշտ ակտիվ լինեն և իրենց գործունեությամբ նպաստեն քաղաքի բարելավմանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am