Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է. Ծառուկյանը` Արսեն Բաբայանի մասին

Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է:  Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։

«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է», - ասաց նա։

ԲՀԿ ղեկավարն նշեց, որ  կյանքը շարունակվում է, և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Այս թեմայով
am