Վնասել են ԱԺ պատգամավորի մեքենան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի մեքենան կրկին վնասել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, առաջին անգամ իր մեքենան վնասվել էր Հյուսիսային պողոտայի վրա, և այժմ՝ արդեն երկրորդ անգամ, ԱԺ-ի դիմաց: Ընդ որում՝ կրկին վնասել են նույն՝ կողային ապակին:

Պողոսյանի գնահատմամբ՝ սա կոնկրետ հետապնդում է, որը նա պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, այստեղ անձնական պատճառները նա բացառում է:

Նախորդ անգամ մեքենան վնասելուց հետո երբ դիմել է իրավապահներին, քրեական գործ է հարուցվել, սակայն դեռ բացահայտված չեն մեղավորները: Այժմ պատգամավորը դարձյալ դիմել է իրավապահներին:

Այս թեմայով
am