10 մլն տնկի չունենք, ունենք 2 մլն. շրջակա միջավայրի փոխնախարար

 «10 մլն տնկի չունենք էդքան տնկելու համար, Հայաստանում կա 2 մլն որակյալ տնկի, մնացածը ներմուծվելու է: Բայց  դա ազդակ կլինի, որ մենք զարգացնենք տնկարանները: 4-5 տարի հետո մենք պետք է կարողանանք ավելացնել անտառածածկույթը և մինչև 30 մլն տնկի տնկել: Դրա համար ժամանակակից տեխնոլոգիաներով տնկարաններ պետք է ստեղծենք»:

Ինչ վերաբերում է Հայաստանի անտառածածկի իրական պատկերին, փոխնախարարը նշել է, որ պաշտոնական թվերը պետք է  հստակեցնել 2 տարվա ընթացքում արբանյակային լուսանկարների միջոցով: Վարդան Մելիքյանն ասել է, որ շատ կարևոր է ոչ միայն անտառածածկի քանակը այլև որակը:

1993 թվականի տվյալներով` 11.2 տոկոս  է:

«Կարող  են լինել անտառներ, սակայն դրանք կարող  են լինել շատ վատ որակի: Օրինակ` հատվել են ժամանակին անտառները, այդտեղ կարող էր լինել շատ խիտ որակի անտառ, բայց դա նույն որակի չի լինի: Եթե մենք ունեինք 100-120  տարեկան կաղնիներ, հաճարներ, հիմա մենք ունենք 5 տարեկան ծառեր, դրանք նույն բանը չեն: Շատ կարևոր է դրանց  պաշտպանությունը՝ հողապաշապան աշխատանքները, ջրելը: Անտառը միայն ծառը չէ, դա էկոհամակարգ է: Այս ամենը ազդում է տնտեսության վրա  Շատ լավ կլինի անտառ ունենալ, բայց պետք է օգուտներ ստանալ դրանից»,- ասել է փոխնախարարը:

 

Այս թեմայով
am