5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով պատգամավոր եղած ժամանակ ընտրվել են տարբեր պաշտոններում. Զեյնալյանը ո՞նց ընտրվեց. Ծառուկյան

Բոլորս պետք է տեսնենք հիմնավորումները։ Հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են, թե ոչ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։

«Եթե դա անհիմն է, ձերբակալողներն էլ պատասխան կտան կլինի դա 5, թե 10 տարի հետո։ Ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է։ Մարդիկ, գիտակցելով իրենց պաշտոնները, լիազորությունները պետք է ճիշտ օգտագործեն»,-ասաց խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, թե շտապողականություն չէր արդյոք Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելը, Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո նույնպես տեսել է այդ շտապողականությունը. «Ես նույն շտապողականությունը տեղել եմ նաև այս հեղափոխությունից հետո, այս կազմի մեջ։ 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ պատգամավոր եղած ժամանակ ընտրվել են տարբեր պաշտոններում։ Զեյնալյանը ո՞նց ընտրվեց»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Այս թեմայով
am