Նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Հյուսիս-Հարավի» գործով մեղադրյալ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս թեմայով
am