‹‹Այսօրվա իշխանության գործողություններում որևէ իրավական և քաղաքական տրամաբանություն չկա, կա միայն մարդկային վրեժխնդրություն›› Էդուարդ Շարմազանով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք  Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Տվյալ թեմայով  MegaNews.am
զրուցեց ՀՀԿ  քարտուղար  Էդուարդ Շարմազանովի հետ:

‹‹Արսեն  Բաբայանի հետ տեղի ունեցածը  ուղիղ կապ ունի Հրայր Թովմասյանին հոգեբանական ճնշման ենթարկելու հետ,  և սա  Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական գործի հերթական սերիան է: Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ  Արսեն Բաբայանը մեղավոր է, միևնույնն է 2018 թվականի  համաներմամբ նա չի դատապարտվի: Ակնհայտ է, որ    եթե համաներմանտակ տվյալ է  գործը և իշխանությունները  ուզում են աղմուկ-աղաղակով բարձրաձայնել, սա ուղղակի մի նպատակ ունի. ճնշումներ բանեցնել Հրայր Թովմասյանի նկատմամբ:
Այսօրվա իշխանության գործողություններում որևէ իրավական  և քաղաքական տրամաբանություն չկա, կա միայն մարդկային վրեժխնդրություն››,- ասաց Էդուարդ Շարմազանովը

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am