«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի՝ ովքե՞ր են իմ երկրի օտարերկրյա գործակալները». Շարմազանով

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թուղթ ու գրիչի վրա ներկայացնի՝ ովքե՞ր են իմ երկրի օտարերկրյա գործակալները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Եթե մի պետության ղեկավար ասում է՝ կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են, դրան պետք է հետևեն կոնկրետ գործողություններ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Եթե կոնկրետ գործողություններ չեն հետևում, նշանակում է՝ քո պետության ղեկավարը «բան ա՝ ասում ա», ռեժիմով է ապրում»:

Հիշեցնենք՝ 2019-ի մարտին Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր հետևյալը. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Այս թեմայով
am