ԱԺ-ն չընդունեց Գևորգ Գորգիսյանի առաջարկած նախագիծը

‹‹Լուսավոր Հայաստան›› կուսակցության  պատգամավոր  Գևորգ Գորգիսյանի կողմից այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվեց   ‹‹Զինվորական  ծառայության և զինծառայողի   կարգավիճակի›› մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ որի առաջարկվում էր որպեսզի  ավելի հեշտացվի պետության պարտավորությունը, առանց լրացուցիչ բարդությունների, զինծառայողի ընտանիքի անդամներին տրվի փոխհատուցում զինծառայողի կյանքն ընդհատվելու դեպքում:
Ըստ Գլխադասային պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի  անդամ Արեն Մկրտչյանի՝ առաջարկված օրինագիծը չի համապատասխանում օրենքով նախատեսված կարգին, հետևաբար այն ավելորդ է ընդունելը:

Քվեարկության դրվեց   զինվորական  ծառայության և զինծառայողի   կարգավիճակի մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծի 7-րդ գումարման  3-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու մասին հարցը, որից հետո կողմ քվեարկողների քանակը 41, դեմ քվեարկողների քանակը 81 և ձեռնպահ 1, ինչի արդյունքում այն չընդունվեց:

Այս թեմայով
am