«Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կուսակցության անդամ. «Հա­յաս­տանն իմ օ­ջախն է, ժո­ղո­վուրդն իմ ըն­տա­նիքն է» ձևա­կեր­պումն ինք­նին հե­տըն­թաց է

Որ­պես­զի հաս­կա­նանք կա­ռա­վա­րու­թյան այ­սօր­վա և վաղ­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, պետք է հաս­կա­նանք նրա ծա­գում­նա­բա­նու­թյու­նը: Մե­կու­կես տա­րի ա­ռաջ 70 տո­կոս քվե ստա­ցած ու­ժը ձևա­վոր­վեց ընդ­դեմ գոր­ծող հա­մա­կար­գի գա­ղա­փա­րի շուր­ջը հա­վաք­ված մարդ­կան­ցից, ո­րոշ դեպ­քե­րում` նաև հին հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ ՀԱՅԿ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԸ: -Ան­զեն աչ­քով էլ նկա­տե­լի է, որ ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ բազ­մե­րանգ խոր­հր­դա­րա­նում իս­կա­պես օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող­նե­րին, օ­րենք­ներ գրող­նե­րին ու մշա­կող­նե­րին մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել:

Վեր­ջա­պես ե՞րբ կհա­ջող­վի ու­նե­նալ այն­պի­սի խոր­հր­դա­րան, որ­տեղ ման­դատ ստա­ցած­նե­րը կհաս­կա­նան՝ ուր են ե­կել և ին­չի հա­մար: -Հան­րու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­պա­տաս­խան խոր­հր­դա­րան ու­նե­նա­լու հա­մար նախ պետք է ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­ներ ու­նե­նալ, իսկ նման կու­սակ­ցու­թյուն­ներ ու­նե­նա­լու հա­մար քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի տրա­մա­բա­նու­թյունն է պետք փո­խել, որ­պես­զի մարդ-կու­սակ­ցու­թյուն­նե­րը կամ մեկ մար­դու քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան կա­րիք­նե­րը հո­գա­ցող շա­հե­րի խում­բը կու­սակ­ցու­թյուն չկոչ­վի, ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն էլ չու­նե­նա: Քա­ղա­քա­ցու շա­հե­րը սպա­սար­կող Ազ­գա­յին ժո­ղով չենք ու­նե­նա այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ հա­ման­ման կու­սակ­ցու­թյուն­ներ չու­նենք:

-Կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­ռանց գնում հայ­տա­րա­րե­լու, վար­չա­պե­տի մտ­քե­րը տա­րա­ծող պաս­տա­ռի հա­մար մոտ 100 հա­զար դո­լար է ծախ­սել։ Նման պաս­տառ ու­նե­նա­լը խիստ անհ­րա­ժեշ­տու­թյու՞ն էր։ Ե­թե ան­գամ են­թադ­րենք, որ ար­դա­րաց­ված ծախս է ար­վել, ա­պա ին­չո՞ւ է այն ի­րա­գործ­վել ա­ռանց մր­ցույթ հայ­տա­րա­րե­լու։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթի այսօրվա համարում:  

Այս թեմայով
am