Հայտնի է «Ջոկերի» համեստ բյուջեի պատճառը

Հայտնի են դարձել պատճառները, թե ինչու է Warner Bros. ստուդիան որոշել փոքր բյուջե հատկացնել «Ջոկեր» ֆիլմի համար, հայտնում է Screen Rant պորտալը:

Նշվում է, որ ստուդիայի ղեկավարությունն անհանգստացած էր ֆիլմի չափից ավելի մռայլությամբ և հույս ուներ, որ Թոդ Ֆիլիփսը կհրաժարվի ռեժիսորի աթոռից: Նաև ֆիլմի դեմ էր տրամադրված Ջարեդ Լետոն, որը Ջոկերի դերակատարն էր «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում (2016). նրան դուր չէր եկել այն փաստը, որ Ջոկերի դերի համար հրավիրել էին Խոակին Ֆենիքսին:

Արդյունքում, ժապավենի բյուջեն կրճատվել է մինչև 55 միլիոն դոլար: Չնայած դրան, կինոնկարը վարձույթում արդեն 700 միլիոն դոլար է հավաքել:

Այս թեմայով
am