Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ աշխարհի համար»,- շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Այս թեմայով
am