Չվերթից ուշացած ուղևորը զանգահարել է ու ասել, որ օդանավում ռումբ կա

Իրավապահները պարզել են, թե ով է ահազանգել Ուլան Ուդեից Մոսկվա թռչող օդանավում ռումբի մասին, ինչի արդյունքում Smartavia- օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կրանսոյարսկում:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, զանգահարողը եղել է 43-ամյա Դմիտրի Գավրիլովը, ով նույն չվերթի ուղևորներից է եղել, ուղղակի ուշացել է թռիչքից:

Միջադեպի պահին օդանավում եղել է 141 ուղևոր, այդ թվում 10 երեխա:

Այս պահին օդանավում ստուգումները շարունակվում են:

Այս թեմայով
am