Պարզվել է ջրանցքում հայտնաբերված դիակի անձը

Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է դիակի անձը․ մայիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա Արմեն Հարությունյանն էր։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։



 

Այս թեմայով
am