Փակել է Մոսկվայի բուտիկն ու մտել ԱԺ

Հրապարակը գրում է՝

Մոսկվաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը տարակուսած է, թե ինչպես է ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը մշտական բնակության տեղեկանք տրամադրել իմքայլական Վաղարշակ Հակոբյանին։ Մարիամի պնդմամբ՝ նա մշտապես բնակվել է ՌԴ-ում, եւ ավելին՝ այնտեղ բիզնես է ունեցել ՌԴ մայրաքաղաքի մետրոներից մեկի մոտ՝ հեռախոսի պատյանների բուտիկ է աշխատեցրել։

Մարիամը հայտնեց, որ Վաղարշակը, լինելով Մխիթար Հայրապետյանի կուրսեցին, հենց Մոսկվայից է միացել Հայաստանի պետական կառավարմանը եւ դարձել պատգամավոր։ Մեզ հետ զրույցում Վաղարշակ Հակոբյանը չհերքեց, որ ՌԴ-ում ունեցել է բիզնես, սակայն ասաց, որ իր փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։ «Ես ՌԴ-ում մշտական բնակություն երբեք չեմ ունեցել, ես 2017 թվականին՝ կարծեմ, հստակ ամիսը չեմ հիշի, Մոսկվա քաղաքում զբաղվել եմ ձեռներեցությամբ եւ վերադարձել եմ  Հայաստան․․․ այսինքն՝ անընդհատ գնացել-եկել եմ։

Քանի որ Հայաստանում էլ էի բիզնեսով զբաղվում, Մոսկվա քաղաքում եւս բացել եմ հեռախոսների պատյանների ու տեխնիկայի խանութ եւ անընդհատ գնում-գալիս էի, աշխատողներ ունեի, որոնք որ աշխատեցնում էին, ու 2018-ի սկզբին, երեւի հունվար-փետրվար ամիսներին, այդ խանութը փակեցի ու եկա Հայաստան»։

 

Այս թեմայով
am