Անդրանիկ Թևանյան. Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ կարևորն այս ընթացքում անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.

«Չկա չարիք առանց բարիք, եթե իհարկե ...

Եթե պաշտպանյալի վարչապետության շրջանում անվտանգության մասով առանց կորուստների դուրս գանք (եթե Հայաստանն ու Արցախը դիմանան այս ներքին հարվածներին, ապա դրանից հետո կարելի է հավատալ հրաշքների), ապա այս փուլը նույնիսկ կարելի է դրական գնահատել՝ «Չկա չարիք առանց բարիք» ծրագրի շրջանակներում։

Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա, որից հետո է միայն հնարավոր առողջացում ակնկակել։

Հիմա թարախի գետեր են հոսում, հետո մի պահ դրանք կվարարեն ու դրան կհաջորդի մաքուր ջրի հոսքը։

Հանրության մեջ կուտակված կեղտը հիմա դուրս է գալիս, ու բոլորը հայելու մեջ տեսնում են հավաքական «մենքի» մինչև այս չբացահայտված կողմերը։ Պաշտպանյալն այդ կեղտի հավաքական մարմնավորումն է՝ հավաքական «մենքի» հակառակ կողմը։

Երկրի հակառակ կողմից եկողը հակառակ կողմից էլ պետք է դուրս գա։

Ինչպես հայտնի է, մարդու հակառակ կողմից միշտ կեղտ է դուրս գալիս։ Դե ուրեմն, այլ բան պետք չէ ակնկալել պաշտպանյալից։ Դժվար է ու նողկալի, բայց պետք է դիմանալ։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո մենք շանս կստանանք ունենալ առողջ քաղաքական դաշտ, առողջ քաղաքացիական հասարակություն, առողջ տնտեսություն և ի վերջո առողջ պետություն։

Ուշադրությո՛ւն։ Կստանանք շանս, ոչ թե արդեն պատրաստի առողջ միջավայր։ Մնացածը մեզանից է կախված։

Կրկնեմ՝ կարևորն այս ընթացքում անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է։ Մնացածը՝ հեչ»։

Այս թեմայով
am