«Երբ այս տարածքը բացվի, կունենանք մոտավորապես 50-ից 55 աշխատակից». Շուշանիկ Ներսիսյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին,  Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսելով Գյումրիի մաքսատան շահագործման մասին, Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ աննկարագրելի թափով առաջ են գնում աշխատանքները և այս տարի այն պատրաստ կլինի շահագործման:

«Հոկտեմբերի 21-ից բոլոր այն ավտոմեքենաները, որոնք չեն տեղափոխվում բեռնատարներով մաքսազերծվելու են Գյումրիում, այսինքն Երևանում մաքսազերծվելու են այն մեքենաները, որոնք մտնելու են տրեյլերով և ֆուռով»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:

Լրագրողի այն հարցին, թե քանի նոր աշխատատեղ կապահովի այս մաքսատունը, տիկին Ներսիսյանը պատասխանեց.

«Այս պահին մենք արդեն հյուսիսային մաքսատուն վարչությունը համալրել ենք Գյումրիից ընտրված նոր աշխատուժով: 30 աշխատակից այսօր արդեն աշխատում են Հյուսիսային մաքսատուն վարչությունում: Քանի որ գործառույթի մի մասն ենք Գյումրի տեղափոխել, Երևանից ընդամենը երկու հոգի է որպես փորձառու աշխատող եկել այստեղ: Բայց երբ այս տարածքը բացվի, կունենանք մոտավորապես 50-ից 55 աշխատակից, որից մի քանի հոգի Գյումրիից են լինելու, մնացածը Երևանից են գալու: Կարող եմ փաստել, որ լավագույն կադրերն են այսօր մեզ մոտ աշխատում, շատ լավ աշխատուժ ունենք Գյումրիում»:

Ըստ Շուշանիկ Ներսիսյանի Գյումրիի հյուսիսային մաքսատուն վարչությունը մինչև տարվա վերջ աշխատելու է յոթօրյա ռեժիմով:

Այս թեմայով
am