«Ազատամարտիկների Արցախ մեկնելը հերթական պլանային միջոցառումն Է».Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այս օրերին տասնյակ ազատամարտիկներ մեկնել են Արցախ: Տվյալ թեմայով MegaNews.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ. «Մեր զինված ուժերը տարվա ընթացքում բազմիցս անցկացնում են տարատեսակ զինավարժություններ, որոնց մասնակցում են պահեստազորայիններ՝ տարբեր տարիքային խմբերի։ Գնում են տարբեր ժամանակահատվածներով. կարող է դա լինել երկարատև կամ կարճատև, անցկացնում են որոշակի ծառայություն զինված ուժերում և դրանում որևէ արտառոց բան չկա, դա տարիներ շարունակ եղել է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ այս զորավարժությունները կարճ չեն լինելու։

Մերի Գևորգյան

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am