Բեյրութում իրավիճակը լարվել է. 52 մարդ տուժել է, 70-ը` ձերբակալվել

Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում տուժել են անվտանգության ուժերի առնվազն 52 անդամ:  Այդ մասին հայտնում է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ներքին անվտանգության ուժերում տուժածների  թիվը աճել է՝ հասնելով մինչև 52-ի: Նաև 70 մարդ  ձերբակալվել է այն պահին, երբ Բեյրութի կենտրոնում զբաղվել են հրկիզմամբ, կողոպուտով և թալանով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով
am