«Երևանն ինձ համար չքնաղ է». Թեհմինա Վարդանյան

Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երևան»։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը MegaNews.am-ի հետ զրույցում, խոսեց այժմյան Երևանի մասին և իր շնորհավորական ուղերձն հղեց Երևանի 2801-ամյակի առթիվ:

«Այսօր մի փոքր հնացած տեսք ունի Երևանը, որովհետև փողոցները, մայթերը, մթնոլորտը այդքան էլ Երևանին սազական չեն, ինչը հուսով եմ մոտ ժամանակներս կկարգավորվի: Անդրադառնալով Երևանի տոնին՝ կարող եմ ասել, որ Երևանի հանդեպ սերը ես որևէ կերպ չեմ կարող բառերով ներկայացնել, ընդհանուր առմամբ Երևանն ինձ համար չքնաղ է և որոշ չափով՝ անձնական, և ընդհանրապես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար է Երևանը անձնական»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am