Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան

Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

«Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառն այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:

Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչո՞վ է մտածում, ո՞նց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդի՞րը:

Լավ, ասենք թե, Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում, ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ», - գրել է Արթուր Դանիելյանը։ 

 

Այս թեմայով
am