Նկարչուհին ուզում է մանկատան երեխաներին արվեստի տարբեր ճյուղեր սովորեցնել

Դիզայներ-նկարչուհի Սառա Հարությունյանը որոշել է մանկատան երեխաների հետ անվճար արվեստի դասընթացներ վարել: Սառան իր «Yanhairt Studio» կոչվող նորաբաց արվեստանոցում պատրաստվում է երեխաներին սովորեցնել 20 եւ ավելի արվեստի ճյուղեր: Նպատակն է՝ երեխաներին դարձնել իր արվեստի մի մասը եւ այնպիսի դրական էմոցիաներ ու ժպիտներ պարգեւել, որը հնարավոր է՝ նրանք երբեք չեն ունեցել: «Ես գիտեմ, որ այդ դասերը իրականում շատ հետաքրքիր են երեխաների համար: Շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ, եթե անգամ մեծահարուստի երեխաների համար է սա մի աննկարագրելի հաճելի զբաղմունք, պատկերացրեք՝ մանկատան երեխաների համար ինչ է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց դիզայներ-նկարչուհին: 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am