Իբրահիմովիչը չի հերքել, որ ձմռանը կհեռանա «Լոս Անջելես Գելաքսիից»

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հերքել եվրոպական ֆուտբոլ վերադառնալու մասին լուրերը:

«Այժմ ոչինչ ասել չեմ կարող: Իմ պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև դեկտեմբերի 31-ը: Ես հարգում եմ իմ ակումբը և ավելին ասել չեմ կարող»,- Calciomercato-ի հաղորդմամբ՝ ասել է շվեդ հարձակվողը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչի հետ բանակցություններ է վարում իտալական «Ֆիորենտինան»:

Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես է գալիս 2018 թվականից:

Այս թեմայով
am