ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի գործով նոր հայտարարություն է տարածել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հրայր Թովմասյանի գործով նոր հայտարարություն է տարածել։

«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Այս թեմայով
am