Անելանելի իրավիճակ. ում թեկնածությունն են առաջադրել իշխանականները

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին նիստ էր հրավիրել, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկել են ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նաև այն հարցը, թե, ի վերջո, ում թեկնածությունը առաջադրեն Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ ԱԺ իշխանական ֆրակցիան, մերժելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, հայտնվել է անելանելի իրավիճակում: Իշխանականները այս օրերին մարդ են փնտրում այդ պաշտոնում առաջադրելու համար, բայց ոչ մի կերպ նրանց չի հաջողվում: Ու, ի վերջո, խմբակցության նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում առաջադրել Երևանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժին ղեկավար Սամվել Եղիազարյանի թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստի ժամանակ թեժ քննարկվել է այս հարցը հատկապես այն առումով, որ մամուլում մշտապես շրջանառվում է այն տեղեկությունը, թե իշխող խմբակցությունը թեկնածու չի կարողանում գտնել, քանի որ շատերը չեն ցանկանում աշխատել նոր իշխանությունների թիմում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am