Երկրագնդին հսկա երկնաքար է մոտենում

Երկրագնդին հսկա երկնաքար է մոտենում: ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստումներով՝ երկնաքարի չափսերը տատանվում են 400-1000 մետրի սահմաներում: Երկնաքարը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա հոկտեմբերի 25-ին: Սակայն ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքերով՝ այն Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնի:

Տիեզերական չափորոշիչներով՝ մեր մոլորակին առավելագույն մոտենալու այդ տարածությունը 16 անգամ մեծ է Երկրից Լուսին ընկած տարածությունից:

Երկնաքարը դասվում է Ապոլլոն խմբին, որում հայտնի են արդեն մոտ 5000 երկնային օբյեկտներ: Մոլորակին մոտեցող երկնաքարը, որն անուն չունի, այլ թվային արտահայտությամբ է հայտնի՝  162082, հայտնաբերվել է 1998 թվականի ապրիլի 18-ին:

Այս թեմայով
am