Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից. Կարապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանըֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնումեմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանիարդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ միհավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանումքաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղելնամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահինչեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին«Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի ենմարդկային կարեկցանքի»:

Այս թեմայով
am