Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Օվերն-Ռոն-Ալպերի տարածաշրջանային պատվիրակությունը

Հոկտեմբերի 22-ից 23-ը Հայաստան պաշտոնական այցով ժամանելու է Օվերն-Ռոն-Ալպերի տարածաշրջանային պատվիրակությունը:

Պատվիրակությունը ղեկավարելու է Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի նախագահ պարոն Լորան Վոկիեն:

Պատվիրակության մեջ են լինելու նաև Բուր-լե-Վալանսի, Շամրուսի և Դեսին Շարպի քաղաքապետները, Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, ինչպես նաև գործարար, մշակութային, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հոկտեմբերի 22-ին առավոտյան 8:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոկտեմբերի 22-ին 15:30-ին պատվիրակությունը կայցելի Թումո կենտրոն, որտեղ կծանոթանա նաև Թումո կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի համատեղ ծրագրերին :

Հոկտեմբերի 22-ին 20:30-ին Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանը կկազմակերպի փակ ընդունելություն «Հայաստան – Օվերն-Ռոն-Ալպեր բարեկամություն» խորարով, համախմբելով տարածաշրջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կառուցող դերակատարներին:

Հոկտեմբերի 23-ին պատվիրակությունը կայցելի Գյումրի, որտեղ ժամը 12 :30-ին կծանոթանա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին :

Այս թեմայով
am