Մակրոնը մտադիր է Մերկելի և Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադրություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ մոտակա շաբաթներին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

«Մենք կանցլեր Մերկելի և վարչապետ Ջոնսոնի հետ որոշել ենք մոտակա շաբաթներին հանդիպել նախագահ Էրդողանի հետ Լոնդոնում»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը այս մասին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:​​​

Այս թեմայով
am