Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից ավել է՝ այդ գրառումը չի հեռացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա նաեւ նշել է, որ պետական կայքերի անվտանգության ապահովումը  ԱԱԾ գործառույթն է:

Քիչ ուշ Կարեն Վրթանեսյանը լրացրել է գրառումը՝ որպես թարմացում նշելով, որ էջը վերջապես ջնջվել է:

 

Այս թեմայով
am