Էրդողանը հերքել է Սիրիայում ռազմական գործողությունների շարունակվելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը զուգահեռ Սիրիայի հյուսիսում ամրացած քրդական ուժերի ուղղությամբ կրակոցների շարունակականության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայի հյուսիսային հատվածում ամրացած քրդական ուժերի ուղղությամբ ընթացող ռազմական գործողությունները 120 ժամով դադարեցնելու մասին: Այս ընթացքում քրդական ուժերը, պայմանավորվածության համաձայն, պետք է հեռանան իրենց զբաղեցրած տարածքից:

Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ զորքերն այդ հատված այլևս չեն վերադառնալու:

Այս թեմայով
am