Գևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո Մարտի 1-ի գործով չի ներկայացել ՀՔԾ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Hetq-ի հարցին ի պատասխան ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` անցել է 20 օրից ավելի, սակայն Կոստանյանը չի վերադարձել:

Այս թեմայով
am