Տասնամյակներ անց Դիլիջանին վերադարձնում ենք եկեղեցին. մարզպետ

Այսօր Դիլիջանում հոգեւոր տոն է, քանի որ տասնամյակներ անց քաղաքին վերադարձնում ենք եկեղեցին, որի մասին սերնդեսերունդ երազել են քաղաքի բնակիչները: Այս մասին հոկտեմբերի 18-ին Դիլիջանում եկեղեցու հիմնաքարերի օծման արարողության ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով՝ այսօր Դիլիջանում տիրող մթնոլորտը հատուկ է Տավուշի մարզին, որտեղ վառ արտահայտված են մարդասիրության նոտաները՝ համահունչ Հայաստանում այս օրերին անցկացվող «Ավրորա» ֆորումին:


Նա հիշեցրեց, որ քաղաքն այս օրերին նշում է 475-ամյակը: «Դիլիջանը միշտ եղել է արարողների քաղաք, եւ այսօր մենք պետք է անենք ամեն ինչ՝ ապահովելու կյանքի ամենաբարձր մակարդակը»,- ընդգծեց Չոբանյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն աշխարհին տվել է հոգեւոր արժեքների ահռելի պաշար: «Մեր գործունեությամբ եւ նույնիսկ մեր ողբերգությամբ արժեքներ ենք ձեւավորել, որոնց վրա հիմնված է քաղաքակրթությունը»,- հավելեց Չոբանյանը:

Այս թեմայով
am