«Քաղաքական շենքը կառուցում են ոչ թե տանիքից, այլ հիմքից». Նարինե Մկրտչյան

Հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական ունկնդրումների ժամանակ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հատկանշական համարեց, որ սահմանադրական օրենքը քննարկվում է «հին, կեղծված, փաթաթված Սահմանադրության գործողության, ՀՀ կուսակցությունների փաստացի ճգնաժամի, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների կաթվածահարության պայմաններում»:

«Թե ճարտարապետության, թե քաղաքական ճարտարապետության մեջ քաղաքական շենքը կառուցում են ոչ թե տանիքից, այլ հիմքից»,- ասաց նա՝ արժանանալով ծափահարությունների:

Բանախոսն այն կարծիքը հայտնեց, որ ներկայիս քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ քաղաքական բաղադրիչը գրեթե բացակայում է, և քաղաքական համակարգն ամբողջությամբ փոփոխվելու կարիք ունի:

Այս թեմայով
am