Հավաք ԱԱԾ-ի առջև՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի ընտանիքի

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ գործողությունների դեմ ակցիան կազմակերպվել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կողմից: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ էին հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը: Ի աջակցություն վերջիններիս՝ ԱԱԾ-ի դիմաց էին հավաքվել նախկին որոշ պատգամավորներ և իրավապաշտպաններ:

Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվածը կարմիր գծերի տրորում է: Նա նաև նշեց՝ տեղեկացել է, որ Թովմասյանի հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց՝ խոսքը նախկին, ներկա կամ հաջորդ իշխանությունների մասին չէ, այլ այսօր իրար հետ արժանապատիվ համագոյակցելու կարողության մասին:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նրանց, ում ձեռնտու է երկրի ներկայիս իրավիճակը, նրանց շահավետ է Հայաստանի եւ Արցախի թուլացումը։

Այս թեմայով
am