«Սիրիայում Հովսեփ Սարգիսն ու նրա դուստրը պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել

Twitter սոցիալական ցանցում հոկտեմբերի 16-ին հրապարակվել է հոր ու դստեր լուսանկար, որոնք կռվում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ թուրքական զորքերի ներխուժման դեմ:

Լուսանկարում պատկերված են ազգային ինքնապաշտպանության ուժերի 53-ամյա անդամ Հովսեփ Սարգիսը՝ Ռաս ալ Այն քաղաքից, և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը:

«Անուշ Սարգիսը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մարտիկ է։ Նա Ռաքքայում կռվել է ԻՊ-ի դեմ։ Այժմ նրանք միասին հսկում են Հասաքեում տեղահանված անձանց ապաստարանը»,- գրել է սիրիացի  լրագրող Խաբաթ Աբբասը:

Սիրիայի հյուսիսում գործող զինյալ խմբերի կազմում կան Ցեղասպանության օրերին քրդացած հայերի զավակներ, արաբներ և քրդեր, սակայն նրանք տեղի հայ համայնքի հետ որևէ առնչություն չունեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

 

Armenian father Hofsip Sarkis, 53 yd, from Serekaniya city and member of HPC Community Protection Forces. His daughter Anoish Sarkis (her name means Sugar in Armenian language)19 yd, YPJ fighter and fought against ISIS in Raqqa. Both protect the shelter of IDPs in Hasaka. pic.twitter.com/Rd6dPly34T

— Khabat Abbas (@khabat_abas) 16 октября 2019 г.
Այս թեմայով
am