Երևանը Հռոմից ավելի հին է. դեպի Հռոմ մեկնող օդանավի օդաչուն դիմել է ուղևորներին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ինքնաթիռի` ազգությամբ հայ օդաչուն դեպի Հռոմ մեկնող ուղևորներին հիշեցնում է Երևանի մասին: Այդ պահը տեսաձայնագրել է ուղևոներից մեկն ու տեղադրել «Ինստագրամի» իր էջում:

Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղևորներին ու կոչ արել, որ այն դեպքում, երբ Հռոմում իրենց ասեն, որ այն ամենահին քաղաքն է՝ պատասխանեն, որ Երևանը մեծ է նրանից շուրջ 3 տասնյակ տարով:

«Փողոցում ձեզ «հռոմեացիները» կասեն, որ իրենց քաղաքն ամենահինն է: Բայց երբ նրանք ասեն դա, խնդրում եմ, ասեք նրանց, որ Երևանը նրանից մեծ է 29 տարով»,- ասել է հայազգի օդաչուն:

Այս թեմայով
am