Գումար տալ, որ սովորեն, սխալ է. ԿԳՄՍ փոխնախարար

Ի՞նչ նպատակ է հետապնդում կրթաթոշակները 20-30 հազար դրամ բարձրացնելը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը՝ ներկայացնելով կառավարության տեսակետը «Բարգավաճ Հայաստանի» նախագծի վերաբերյալ ներկայացնելով կառավարության տեսակետը։

Նշենք, որ ԲՀԿ-ն առաջարկում է վերանայել 1999թ.-ին «Կրթության մասին» օրենքով սահմանված կրթաթոշակները՝ 5-6 հազարից դարձնելով 20-30 հազար դրամ։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նսիտի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարն ասաց. «Ինչու՞ պետք է բարձրացնենք 20-30։ Գուցե ավելի լավ կլինի, որ կարողանանք ոչ թե 20-30, այլ 50,60, 70, 80 հազար դարձնել։ Նախագծում չկա հիմնավորում, թե ինչ նպատակ է հետապնդում հենց այդքան բարձրացնելը»,-ասաց փոխնախարարը՝ նկատելով, որ այժմ կրթաթոշակների համար պետբյուջեից նախատեսվում է 1.7 մլրդ դրամ, իսկ նախագիծը ենթադրում է, որ այդ գումրաը պետք է 5-6 անդամ ավելանա՝ դառնալով 10.2 մլրդ դրամ։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, հակադարձելով ԿԳՄՍ փոխնախարարին, ասաց, որ ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչել, որ բյուջեում գումար կա. «Բյուջեի հետ կապված հրապարակային հայտարարություններ են եղել, օրինակ գործուղումների հետ կապված, թե ինչ հսկայական գումարներ են ծախսվում»,-ասաց փոխխոսնակը՝ ընդգծելով, որ այդ գումարները կարելի է ավելի նպատակային ծախսել։

Փոխնախարարն էլ նկատեց՝ գումար տալ, որ սովորեն, սխալ է։

Նշենք, որ ԲՀԿ-ի՝ «Կրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախածով առաջարկվում էր բարձր առաջադիմությամբ սովորողների կրթաթոշակը դարձնել 20 հազ դրամ, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողներինը՝ 30 հազ դրամ։

Աղբյուր՝ pastinfo.am

Այս թեմայով
am