Խուլիգանություն հյուրանոցային համալիրում. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի  մի շարք հանգամանքներ: Ինչպես MegaNews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 2000թ. ծնված երիտասարդը, Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում մի խումբ անձանց հետ մասնակցել է համակուրսեցու տարեդարձին: Վերջինս ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ակումբում գտնվող աղջիկներից մեկին ու փորձել շփվել վերջինիս հետ, ինչից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսել իր և մի խումբ անձանց միջև:

Այնուհետև 20-ամյա երիտասարդը շարունակելով իր խուլիգանական գործողությունները համալիրի բակում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որը զուգորդվել է ակումբում ներկա գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով
am