‹‹Տեխնիկական աղի վերահսկողությունը մեր իրավասությունների մեջ չի մտնում››. Անուշ Հարությունյան

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸի տնօրեն Արեգ Ղուկասյանը օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց,  որ  ամեն տարի Հայաստան է ներկրվում մինչև 5 հազար տոննա տեխնիկական աղ և այդ աղի զգալի մասն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում` վտանգելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Նա նշեց նաև, որ որ ինքը և իր աշխատակիցները կատարել են աղի շուկայի սեփական ուսումնասիրություն, որի արդյունքները տագնապալի են եղել:
Ըստ Ղուկասյանի՝ նա մի քանի անգամ դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն` խնդրելով ստուգել սննդի օբյեկտները։ Պետծառայությունում հայտարարել են, որ ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում և առգրավում տարբեր ծավալների տեխնիկական աղ։
Տվյալ թեմայով MegaNews.am
-ը կապ հաստատեց Սննդի անվտանգության տեսչության լրատվության բաժին.
‹‹Երբ որ սահմանից կերակրի աղ է ներմուծվում Հայաստան, մենք այն անպայման ստուգում ենք, ենթարկում ենք լաբորատոր փորձաքննության և վերահսկում ենք,  սակայն տեխնիկական աղի ստուգումը մեր  վերահսկողության սահմաններում չէ:Ինչ վերաբերում է հայտարարություններին կերակրի աղի հետ կապված, ապա ուզում եմ տեղեկացնել, որ մենք կերակրի  աղի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել. միայն հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մոտավորապես 89 կազմակերպություն ենք այցելել և΄ խոշոր արտադրություններ, և΄ իրացման ցանց, և΄ հանրային սննդի կետ, որպեսզի հասկանանք աղի պիտանելիությունը կամ կերակրի աղի համար նախատեսված լինելը››,-ասաց  
անվտանգության տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ  ստուգումների արդյունքում նրանք ընդհանրապես տեխնիկական աղ չեն հայտնաբերել, բայց գտել են աղ, որը չի ունեցել մակնշում, եղել է  անհայտ ծագման և  քիչ քանակությամբ՝ երեք արտադրությունում  միասին վերցրած մոտավորապես 100կգ-ի չափ: Իսկ ինչ մնում է 5000 տոննա  տեխնիկական աղին, Հարությունյանը նշեց, որ դա իրենք  վերահսկելու իրավունք   չունեն:


Մերի Գևորգյան

 

Այս թեմայով
am