‹‹Սա ճանապարհ է, որ պետք է մեր ֆուտբոլն անցնի››. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրողների հանդիպման ժամանակ քննարկվեց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի  այդ պաշտոնում մնալ-չմնալու  հարցը:


‹‹Ես կարծում եմ, որ այսօր մեր ֆուտբոլը մի քայլ առաջ է արել, մեզ քիչ  էր մնում, որ մենք հայտնվեինք Եվրո-2020-ի  եզրափակիչ փուլում: Սա ճանապարհ է, որ պետք է մեր ֆուտբոլն անցնի և այս ամենը  պետք չէ  կապել  անձերի  հետ››,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի  հրաժարականին՝ Ալեն Սիմոնյանն  ասաց, որ դեռ պետք է քննարկեն, թե ինչ բացթողումներ կային և ինչ լուծումներ կարելի է տալ դրանց:

Այս թեմայով
am