Երևանում հոկտեմբերի 16-ին վիրավորում ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հոկտեմբերի 16-ին Երևանում միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, տեղեկացնում է կառույցի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է», - նշել է Խաչատրյանը: 

Այս թեմայով
am