‹‹Միակ բանը, որ մենք կարող ենք օգտագործել մեր քաղաքական հակառակորդների դեմ դա մեր քաղաքական խոսքն է››. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Արթուր Վանեցյանի մասին մամուլում  շրջանառվող մի շարք հարցերի շուրջ:

Լրագրողի այն հարցին, թե ինչու Արթուր Վանեցյանի և նրա հարազատների դեմ այժմ ցուցմունքներ են կորզվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

‹‹Այսօրվա Հայաստանում ոչ մի իրավապահ որևէ մեկից չի կարող ցուցմունք կորզել կամ ստիպել, որ ցուցմունք տա: Իմ դեմ նույնպես դիմում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, սակայն ես բացատրություն եմ տվել և գործը կառչվել է: Դա նշանակում է, որ իմ դեմ հետապնդո՞ւմ է իրականացվում››:

Խոսելով Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասին՝ Սիմոնյանն ասաց, որ այդ խոսակցությունները եղել են նախքան նրա ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալը:

Խոսվեց նաև այն մասին, թե արդյոք Վանեցյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում և միտումնավոր գործեր են հարուցվում նրա դեմ:

‹‹Այսօրվա իշխանությունը նման բան անել չի կարող: Դա մեր սկզբունքներին դեմ է: Միակ բանը, որ մենք կարող ենք օգտագործել մեր քաղաքական հակառակորդների դեմ դա մեր քաղաքական խոսքն է: Եթե երբևէ նման բան լինի ես և իմ գործընկերները անձամբ դուրս կգանք նման իշխանության դեմ››,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Այս թեմայով
am