‹‹Ով չգիտի, թե Հրայր Թովմասյանն ով է եղել, ինչ է արել և ինչի համար է ստացել այդ պաշտոնը››. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի  դեմ ներկայացրած նախաձեռնության ՍԴ-ի կողմից մերժմանը և նրանց ներկայացրած հիմնավորումներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

‹‹Երբ մենք դիմում էինք Սահմանադրական դատարան, մենք ենթադրում էինք, որ կարող է լինել տարբեր ելքեր, սկսած նրանից, որ կարող է չընդունվել վարույթ, կամ՝  հակառակը: Այս բոլոր տարբերակները կանխատեսվել են և գիտակցվել են:

Ակնհայտ է, որ Հայաստանի հանրապետությունում կա դատական համակարգի ճգնաժամ, որը միանշանակ լուծվելու է օրենքի շրջանակում: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայտարարությանը, ինչպես մնացած բոլոր դեպքերում այս դեպքում նույնպես ով ինչ ուզում է թող ասի, Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչև 2030 թվականը մնալու եմ, բայց չմնաց: Եվ հետո, ով չգիտի, թե Հրայր Թովմասյանն ով է եղել, ինչ է արել և ինչի համար է ստացել այդ պաշտոնը ››:

Խոսելով այն մասին, որ ՍԴ-ն չի ընդունում, որ կա ճգնաժամ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ միշտ էլ գոյություն ունեն կողմեր, որոնք չեն ընդունում  իրենց սխալները, ամբաստանյալներն էլ չեն ընդունում, որ իրենք մեղավոր են:

‹‹Երբ կա երկու կողմ և այդ երկու կողմերի կարծիքն իրար բախվում է,  առաջանում է ճգնաժամ: Այդ  ճգնաժամի մասին ենք մենք այսօր խոսում և դրա լուծմանն ենք գնում››,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Այս թեմայով
am