ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանդիպում գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցագործությունների կանխման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն առաջիկայում հանդիպումներ կունենան Ազգային ժողովի խմբակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների  հետ:

Նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու խմբակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների արդյունավետ քննության, մինչդատական վարույթի ընթացքում ծագած` քաղաքապետարանի և ավագանու իրավասությանը վերաբերող խնդիրները լուծելու նպատակով համատեղ քննարկումներ անցկացնելուն, Քաղաքապետարանում, ավագանիում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելուն և իրականացնելուն առնչվող հարցեր:

Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նախաքննական տվյալների գաղտնիության պահպանմամբ, կողմերի իրավասության շրջանակներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Մասնավորապես՝ տեղեկատվություն է տրամադրվելու քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների, ինչպես նաև` Երևանի ենթակայության կազմակերպություններում կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, ինչպես նաև կողմերը տեղեկատվություն են տրամադրելու՝ քաղաքապետարան, ավագանի դիմած քաղաքացիների դիմումներում, բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Այս թեմայով
am