Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով
am