Հրայր Թովմասյանի դեմ անձնական տեռոր է ընթանում. Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

Դատարանները բացարձակապես չպետք է ենթարկվեն որևէ քաղաքական ուժի, մինչդեռ մեր մեջ այս մտայնությունը չկա։  Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնության դատարաններ, ուրեմն այդ դեպքում դատարաններ պետք չեն. կարելի է Լինչի դատաստան իրականացնել և վերջ, «ՀՀ իրավական մարրտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում իշխանություն պահելու հիմնական գործիքը եղել են դատարանները։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը և նրա հարազատներին հարցաքննության կանչելու թեմային՝ իրավապաշտպանը նկատեց, որ սա զուտ Հրայր Թովմասյանի անձին վերաբերող հարց չէ։

«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանւթյուններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն։ Միանշանակ՝ ոչ։ Սա է մեր իրականությունը, արդեն լռել չեմ կարող։ Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավորև իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել։ Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է», - ասաց Ավետիք Իշխանյանը։

Այս թեմայով
am