‹‹Ծրագիրը պետական բյուջեի հաշվին չի իրականացվելու››.Վլադիմիր Կարապետյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ‹‹Ryanair›› ընկերութան հետ Հայաստանը  ևս  կհամագործակցի: Հայաստանը դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Նոր ուղղություննեն են Երևանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020թ.-ի ամռանից, Եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից:
Նշենք, որ չվերթները  բավականին մատչելի գներով կիրականացվեն:

‹‹Ryanair›› իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը նշել է, որ ‹‹Ryanair››-ի կայքում ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից։ Ամենաբարձր գինը, օրինակ, Լոնդոնից-Մալագա ուրբաթ օրվա համար, եթե նախապես չի ամրագրվել, կլինի բարձր, մրցակիցների համեմատ՝ կես գին։ Ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։
Բայց   պետք է հասկանալ, թե  որտեղից և ինչ միջոցներով Է Հայաստանը համագործակցում այս ընկերության հետ:
Տվյալ  թեմայով MegaNews.am-ը  խոսեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ.
‹‹Ես արդեն առիթ ունեցել եմ ասել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել եվրոպական մեր գործընկերների,  նաև ‹‹Արմենիա›› միջազգային  օդանավակայաններ ընկերության հետ, սկսել ենք բանակցություններ,  որով խրախուսելու  ենք տուրիզմի զարգացմանը: Այս ծրագիրը  համատեղ  համագործակցությամբ է իրականացվելու, ոչ թե պետական բյուջեի հաշվին››,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:


Մերի Գևորգյան

Այս թեմայով
am