Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բնակարանային գողության եւ ծեծի՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, դժբախտ պատահարի ու ջրերն աղտոտելու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության՝ 2 եւ կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս թեմայով
am